ԵՄ դիտորդների մշտադիտարկումները ադրբեջանական ագրեսիան վերացրեցի՞ն։ Ադրբեջանը Հայաստանի վրա կրակում է և դրան ի պատասխան Արևմուտքը պատժամիջոցնե՞ր է կիրառում Ադրբեջանի դեմ։ Արևմտյան երկրները չեն շնորհավորո՞ւմ Ալիևին։
Ի դեպ, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը թուրքերենով գրառում է արել Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության առիթով։ Թուրքերեն չեմ հասկանում, բայց ենթադրվում է, որ գրառումը ցավակցական բնույթի է։ Սա Արևմուտքի փափուկ ուժն է։
44–օրյա պատերազմի օրերին ֆրանսիացիք հայերենով էին գրառում անում։ Մեջն ի՞նչ։
Ֆրանսիան մեր բարեկամն է, բայց անվտանգության հարցերում զրո ազդեցություն ու հնարավորություն ունի։ Այնպես որ հեչ չէի ուզենա, որ Մակրոնը հայերենով «թվիթ» աներ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/andranik.tevanyan.1/posts/pfbid02XRzXkrfhq3NqSmSCufHjGwBhtLzCC294XHUiZ1V5WD1GfeyJDiRuH73HVWhLjhhNl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել