Երնեկ գժերին
Վայք քաղաքում, 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում 4 սենյականոց բարվոք վիճակում գտնվող իմ բնակարանը, քարե նորակառույց ավտոտնակի հետ, ինձ չի հաջողվում վաճառել 40.000 դոլարին համարժեք դրամով` հավանական գնորդների կողմից գինը բարձր համարելու պատճառաբանությամբ։
ՀՀ կառավարությունը շուրջ 53.000 դոլարին համարժեք դրամ է հատկացրել, որպեսզի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մարմինը և դրա վրա ճոճվող գլուխը` առավել հարմարավետ պայմաններով բարձրացվի 1-ին հարկից մինչև 3-րդ հարկ։
Գրեթե նույն օրը ես ստանում հաշվետվություն կուտակային կենսաթոշակային հիմնադրամից, որ ընդամենը մեկ եռամսյակի ընթացքում, իմ կուտակային հաշվից նվազեցում կազմել է 306.616 ՀՀ դրամ։
Երանի մեր հասարակության այն շերտին, ովքեր ներկայացնում են "զոմբի" պայմանական դասակարգը, չեն տեսնում, չեն գիտակցում այս իրականությունը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0287amGGTLZpJPEZxxna2c8LikHwhLQZ5XXu6AmNNHcKdsKyfJhttCAYQVZFFokrezl&id=100015404379664
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել