Կարմիր շուկայում իմ հայրական տան տանիքն եմ վերանորոգում: Իսկ դա նշանակում է, որ դեռ ամեն ինչ չէ կորսված... Դա նշանակում է, որ ինքդ քեզ հետ մինչև վերջ ազնիվ լինելու դեպքում, ճանապարհ կգտնես...
...Երեկ էլ գիշերվա ժամը 2-ի մոտերքին, երբ տանիքաստեղծ վարպետներիս մուրճի զրնգոցը «քնած» էր, հարևանիս երեխաների անհոգ ձայնն էի լսում... Առավոտյան իմացա, որ նրանք՝ ցերեկ ու գիշեր իրար խառնած, պարզապես... խաղում են...
Այսքանից հետո ինչպե՞ս չհավատալ, որ իրականում ամեն ինչ դեռ կորսված չէ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid024yrQVSYFXV5PEuPY6RPfEiiwsvBd722ogAC7B75ifWHGrPPwDrGdjRCSbEsPVMwnl&id=100012180459090
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել