րանի պետության գլուխ Խամենեին այն ուղերձը, որ Իրանը չի հանդուրժի Հայաստանի (մասնավորապես` Սյունիքի տարածքի) նվաճում, որը կհանգեցնի Իրան-Հայաստան սահմանի փակման, կրկնել է ոչ միայն Էրդողանի և Պուտինի հետ առանձնազրույցներում, այլև առանձին գրառում է արել իր թվիթերյան միկրոբլոգում` հստակ շեշտադրումներով:
Եվս մեկ անգամ փաստենք, որ Սյունիքը շարունակում է մնալ հայկական առաջին հերթին Իրանի շնորհիվ: Ուստի հայ-իրանական հարաբերությունները պետք է բարձրացվեն ռազմավարական նոր մակարդակի` դա դարձնելով մեր անվտանգային նոր ճարտարապետության հիմքերից մեկը:
Մինչդեռ ՀՀ կապիտուլյանտների իշխանությունը փոխանակ Իրանի հետ խորացնելու համագործակցությունը, հանձնել են Իրանի հետ կապող միակ ճանապարհը Ադրբեջանին, իսկ նոր ճանապարհ չկա, բայց դրա փոխարեն ակտիվորեն շփվում է ու դրական ազդակներ փոխանակում այդ նույն ճանապարհի փակումը կազմակերպած Թուրքիայի հետ: Թուրքամետությունը հոնց այսպես է լինում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varujeans/posts/pfbid02Xjcrm9ZvjCr5KrgnZvGG9hQ22E28Dsfz3awiRP9LjhoKx3PJGb3gobneEPjebxnil
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել