Խստագույնս զգուշացնում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանին, այս թեմայի հետ հնարավոր առնչություն ունեցող բոլոր բոլորին։ Չհամարձակվեք քննարկել Բերձոր քաղաքով անցնող ներկա միջանցքի փոփոխության որևէ տարբերակ։ Այդ միջանցքն Արցախը Հայաստանին կապող նոյեմբերի 9-ի հայտարարությամբ միակ երաշխավորված ճանապարհն է։ Կգնաք ու կգտնեք Ձեր խելքին երկրորդ մարդուն ում կհամոզվեք, որ ադրբեջանցիները Լաչինի միջանցքի 5կմ-ից դուրս գտնվող, իրենց կողմից վերահսկվող տարածքում, իրենց բյուջեի միջոցներով, թուրքական ընկերության կողմից ճանապարհ են կառուցում հայերի համար։ Նման բան չի կարող լինել։ Նրանք ճանապարհ են կառուցում իրենք իրենց համար, որպեսզի այդ ճանապարհով Կուբաթլուից հետագայում Սյունիքի մարզով կապ հաստատեն Նախիջևանի հետ։ Սա Արցախի վերջնական կործանումն է։ Չմոտենաք այդ խնդրին։ Չմտածեք հանկարծ, որ այսքան բան ձեզ ներվել է, սա էլ կներվի։ Ոչինչ չի ներվել ու չի ներվելու։ Չփորձեք ավելացնել ձեր հանցանքի չափը։
ԺՈՂՈՎՈՒՐԴ ՈՏՔԻ։
Սրանք վերջնականապես կործանում են մեր երկիրը։ Պետք է փրկենք մեր երկիրը, որ փրկվենք բոլորս։
ԱՐՑԱԽՑԻՆԵՐ։ Դուք հիմա ինչ եք ուտում, որ հանգիստ նստել հետևում եք Ձեր ոչնչացմանը?
ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵՔ, մեծ ու փոքր, մեր ու մանուկ։ Ձեզ բնաջնջում է սպասվում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1354782011711932&id=100015404379664
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել