Սպանություններ, կրակոցներ, մահեր, օրը ցերեկով , գիշերները, հեչ կարեւոր չէ․․․Սա 21-րդ դարի Հայաստանն է, եղկելիների <խաղաղության դարաշրջանը>, <ապագան>՝ առանց ապագայի․․․
Հասարակության ինչ-որ հատված համաձայնն է ապրել մահերի եւ կրակոցների ներքո․․․Հասարակության այդ հատվածի ուղեղը դավաճանները կերել են, մթագնել է նրանց բանականությունը, նրանք արդեն չորս տարի հայտնի հոգեխանգարմունքի մեջ են․․․չեն արթնանում․․․
Իշխանությունը զավթածը, զավթել է նաեւ հայ մարդու կյանքի իրավունքը, ապրելու իրավունքը, ազատ կամարտահայտության իրավունքը․․․․Հայ մարդը դարձել է մահվան <մատերիալ>, դավադիր մահվան․․
Նիգավանում կրակել են , երիտասարդ մարդիկ են սպանվել, ոստիկանությունը տափակ տեքստով հաստատում է․․․․
Էլի են լինելու <որսորդական գնդացիրներից> կրակոցներ․․․լինելու են այնքան, քանի դեռ մահաբեր ստրուկը իշխում է մեր հայրենիքում․․․Եթե հիմա էլ լռենք, ամբողջ երկրի անունը կփոխվի եւ երկիրը կդառնա մի անվերջ եռաբլուր․․․
Մենք իրավունք չունենք սա հանդուրժել, երկար համբերեցինք․․․Ու մենք պարտավոր ենք նրան հեռացնել, ռադ անել, պարտավոր ենք․․․
Մահվան ու կյանքի էս պայքարում կյանքը պարտավոր է հաղթել ու հաջողել․․․
Հակառակ դեպքում մենք ի՞նչ կոչվելու արժանի կլինենք․․
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yesayan.mag/posts/1704318773258025
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել