Մեր վերջին պատերազմում կրած խայտառակ պարտությունից հետո բավականին հաճախակի է դարձել <<դավաճան-լրտեսների>> հայտնաբերման և դրանց մասին պաշտոնական մակարդակով հաղորդագրություններ տարածելու <<սովորությունը>>: Փորձելով չկասկածել հայրենական հատուկ ծառայությունների կողմից այդ ուղղությամբ իրականացվող գործընթացների անաչառության վրա, այդուհանդերձ, մտավախություն ունեմ, որ <<դավաճան-լրտեսների>> հայտնաբերման և հրապարակայնորեն դրանց վերաբերյալ բավականին հաճախակի դարձած պաշտոնական իրազեկման պրակտիկան (գիտակցաբար, թե անգիտակցաբար) միտված է սպասարկելու ոչ այնքան մեր, որքան թշնամու շահերը... Ամենահրեշավորն ու սարսափելին, թերևս, կլինի այն, երբ ժամանակ հետո պարզվի, որ <<դավաճան-լրտեսների>> վերաբերյալ փակ տեղեկությունների աղբյուրը եղել է ոչ թե ներսից, այլ դրսից...
Հ.գ.- Երբ ասում են հայը 200 դոլարով կատարել է դավաճանական պատվեր, իսկույն մտածում եմ այն աղբյուրի մասին, որտեղից վճարվել է... Ճարպիկ թշնամին, ինչպես միշտ, նախընտրում է երկիրը քանդել ներսից...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1502515280164473&id=100012180459090
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել