Թուրքերը մի թուլություն ունեն, դա իրենց դրոշի նկատմամբ մեծագույն հարգանքն է։ Մի լավ ընկեր ունեմ, մի օր շատ տիպիկ ասեց, որ մնացել է միայն իրենց դրսի զուգարանների գլխին էտ լաթի կտորը տնկեն։ Ի տարբերություն շատ ու շատ երկրների, թուրքերը իրենց դրոշի պատկերով չունեն ներքնազգեստ, իրենց բոլոր մեծ դրոշները մաքուր մետքսից են։ Հիմա ինչ է ասել, թուրքին լավ ճանաչողը գիտի , որ նրանք և ոչ մի պետության դրոշը իրենց երկրում իրենց դրոշի հետ հավասար չեն դնում, պարտադիր կամ դրոշակաձողը, կամ դրոշի չափսերը պետք է ավել լինեն, թեկուզ աննշան։ Այնպես որ, թուրքի դրոշի թեման ծամծմելուց առաջ, իմացեք, որ էտ սովորական լաթի կտոր չի այրվում, այլ իրենց համար շատ կարևոր , հող ու ջրի պես կարևոր բան է այրվում․․․Մի օր շատ ավելի երկար կպատմեմ, թե իրենք ինչպես են պաշտում իրենց դրոշը, թե ինչպես են անգամ հարսանիքներում հատուկ արարողակարգով այն պտտեցնում․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: