Ուղիղ 6 տարի առաջ՝ 2016թ. ապրիլի 2-ին ադրբեջանական բանակը գործողության մեջ դնելով իր տրամադրության տակ եղած ժամանակակից սպառազինության և տեխնիկայի գրեթե բոլոր միջոցները, այդ թվում՝ «Смерч», «Kasirga», «Ураган», «GRADLAR» համազարկային կրակի հեռահար ռեակտիվ համակարգեր, «ТОС-1А»(Солнцепек) համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ, իսրայելական արտադրության գրոհային և հետախուզական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), «SPIKE» տիպի հակատանկային կառավարվող հրթիռներ, գրոհային ինքնաթիռներ և «МИ-24G» հարվածային ուղղաթիռներ, շփման գծի հյուսիսային (Թալիշ) և հարավային (Վարազաթումբ) ուղղություններով անցավ լայնածավալ հարձակման...
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, միայն ապրիլի 2-ից 5-ը հակառակորդի հրթիռահրետանային ու զրահատանկային ուժերի կողմից արցախյան դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակվեց շուրջ 30 հազար արկ...
Նման ծավալի ուժերի և միջոցների ներգրավման արդյունքում, հակառակորդին հաջողվեց չորսօրյա ինտենսիվ մարտերի ընթացքում գրավել 19 մարտական դիրք, կամ մակերեսային միավորով արտահայտված ոչ ավելի, քան 400 հեկտար տարածք...
Ապրիլի 2-ից 5-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը տվեց 75 զոհ... Նույն ժամանակահատվածում հակառակորդի զոհերի թիվը, ըստ ապրիլի 5-ին «OSTKRAFT» վերլուծական կենտրոնի կողմից հրապարակված տվյալի, որը հիմնված էր Ադրբեջանի ԶՈւ Գլխավոր շտաբի փակ տեղեկատվության վրա, հասնում էր շուրջ 800 -ի...
Պատերազմը կանգնեցվեց Մոսկվայի միջնորդությամբ՝ Բաքվի խնդրանքով...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1465476090535059&id=100012180459090
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել