Պետական մարմիններից գերեզման տարված ՀՀ պետական դրոշը
Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող կառավարական շենքերի այն համալիրում, որտեղ տեղակայված են ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ՀՀ արդարադատության նախարարությունը, ՀՀ սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը, իջեցված են ՀՀ պետական դրոշները, իսկ դրոշաձողերը դատարկ են։ Այժմ Հայաստանի պետական դրոշները ծածանվում են Եռաբլուրում և համայնքային գերեզմանատներում՝ որպես հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների գերեզմանի խորհրդանիշ։
Պետական դրոշը հայկական բարձունքներից և պետական հաստատություններից գերեզման տանող ազգակործան խունտան դեռ վիրավորվում է իրենց հողատու, դավաճան և կապիտուլյանտ անվանելուց։
Իհարկե, մեծ բարեբախտություն կարելի է համարել, որ պետական կառավարման մարմինների վարչական համալիրում չեն ծածանվում օրվա իշխանություններին հոգեհարազատ Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները, սակայն հարկ է հիշեցնել, որ ընդամենը մի քանի օր առաջ է Ազգային ժողովը, պատգամավոր Աղվան Վարդանյանի օրենսդրական նախաձեռնությամբ, փոփոխություններ է կատարել «Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» ՀՀ օրենքում, որը նախատեսում է պետական դրոշի առավելի մեծ տարածում և կիրառում։ 2022 թվականի մարտի 7-ի այս արձանագրումը,հավանաբար, այդ օրենքի կիրառման առաջին դրսևորումն է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1283072758882858&id=100015404379664
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել