ՀՀ ԱԳ նախարարը ոգևորությամբ հայտարարում է, թե Կիևում ՀՀ դեսպանությունն այն եզակիներից է, որ մինչև այսօր աշխատում է։ Սա այն դեպքն է, երբ անունը կա, ամանումը չկա։
Վերջին 3 օրերի ընթացքում մեկ տասնյակից ավելի նամակներ եմ ստացել Ուկրաինայի հայերից, հատկապես ՀՀ քաղաքացիներից, որոնք պատմում են, թե ինչպես են դիմում ՀՀ դեսպանություն՝ խնդրանքով, որ իրենց օգնեն դուրս գալ երկրից, մինչդեռ ստանում են պատասխան՝ ձեր ուժերով հասեք Լեհաստանի սահման, այնտեղ ձեզ կտեղավորեն և կուղարկեն ուր պետք է։
Բա եթե մարդը Կիևից կամ Խարկովից իր ուժերով պիտի դուրս գա կրակի տակից, ի՞նչ գործ ունի ՀՀ դեսպանությունը։ Վաղը ԱԳՆ կուղարկեմ ինձ դիմած ՀՀ քաղաքացիների տվյալները՝ նրանց համաձայնությամբ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158775908358831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել