Չե՞ք կարծում, որ օտար պետության ղեկավարի կողմից վերջերս արված «Հայաստանը ոչ ոքի պետք չէ» արտահայտությունը շատ համահունչ է 2020-ի նոյեմբերին Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի կողմից արված <<Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին>> արտահայտությանը... Ես կարծում եմ, որ ոչ միայն համահունչ է, այլև ցավալի օրինաչափությամբ դրանք լրացնում են մեկը մյուսին... Չլիներ Շուշին արհեստականորեն <<օտարելու>> խելագար <<խոստովանությունը>>, թերևս չլիներ նաև մեր ժողովրդի ինքնասիրությանը հարվածող բատյայի խեղկատակությունը...
Տպավորություն ունեմ, որ մեր անճարակ վիճակից օգտվում են ոչ միայն մեր իրական թշնամինները, այլև նրանք, ովքեր, գոնե միջպետական առկա պայմանավորվածություններով, հանդիսանում են պոտենցիալ դաշնակիցներ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1431982750551060&id=100012180459090
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել