Հայ գերիների վերադարձի հարցով զբաղվող այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները միաժամանակ ցուցաբերում են պատշաճ քաղաքավարական վերաբերմունք՝ գերիներին Երևան տեղափոխող օդանավի վայրէջքից մի քանի ժամ առաջ այդ մասին տեղեկացնելով Հայաստանի իշխանություններին։
Նիկոլ Փաշինյանի կողմից, գերիներին իբրև պոտենցիալ հանցագործ հռչակելու վարկածն առաջ մղելուց հետո, Հայաստանի իրավապահների շնորհիվ հայ գերիները հնարավորություն են ստանում սեփական փորձով համեմատություն անցկացնել Բաքվի և Երևանի բանտերի միջև։
«Գերի» և «հանցագործ» եզրույթները կարող են ունենալ միայն մեկ ընդհանրություն․ մեկ հանցագործի պատճառով բազմաթիվ մարդիկ հայտնվել են գերության մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել