«Միջազգային հանրապետական ինստիտուտի» անցկացրած հարցման տվյալները հաստատում են, որ չնայած մեր հասարակությանը պարբերաբար փորձում են պահել լյումպենացման և ապազգային քարոզի թիրախում, սակայն այսուհանդերձ հայաստանցիների գերակշիռ մասը Բաքվի բռնապետի և էրդողանական թշնամական վարչախմբերը դիտարկում են որպես լրջագույն վտանգ։
Սա նշանակում է, որ Հայաստանում այսուհանդերձ գերակշռում են ազգային-հայրենասիրական տրամադրությունները, ուստի այդ տիրույթում առկա է հսկայական նաև քաղաքական ներուժ, որը իրացնելու դեպքում հնարավոր է ոչ միայն վերակառուցել, այլ նաև հզորացնել մեր պետությունը՝ որպես ազգային պետականության ծրագիր, այլ ոչ թե թշնամիների հետ «կանաչու առևտուր անող» կամ դրանցից վասալական կախվածության մեջ գտնվելու դատապարտված միավոր։
Այս առումով հենց մեր երկրի ներսում, պատկերավոր ասած, Հավերժական Հայաստանը կարող է հենց հիմա էլ հանգիստ հաղթել չՀայաստանին կամ նույնիսկ հակաՀայաստանին, սակայն այդ հաղթանակը պետք է ապահովեն հասարակական, քաղաքական, տնտեսական և մտավորական ազգային վերնախավերը, որոնցից էլ, ըստ էության կախված է արդյո՞ք վերջնարդյունքում մենք կունենանք Հավերժական Հայաստան, թե՞ ինչ-որ լղոզված թուրքաՀայաստան։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/5228766273828456
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել