20-րդ դարավերջի ՀԱՅՆ այսպիսինն էր՝ ինքնավստահ, իրեն չկորցնող և Հայրենիքի մաս վերադարձնող... Անտեսելով արյուն ու մահ, ՆԱ գնում էր իր ազատության հետևից, երբևէ չկասկածելով, որ այն, ինչ անում է, լինելու է մնայուն և եկող սերունդների կողմից շարունակվող... Այս տղաներից ոմանք այսօր չկան... Չկա նաև այն տարածքը, որտեղ կատարվել է այս լուսանկարը... Իսկ դա Ջրականից Կովսական ձգվող ճակատային գծում էր՝ 1993-ի թեժ ամռանը... Այն ժամանակ այդ տարածքը մերն էր ոչ միայն պատմականորեն, այլ նաև թշնամուն պարտադրելու կարողության շնորհիվ... Այսօր վիճակն այլ է, քանի որ այլ է երկրի ղեկը ստանձնած թիվ մեկ պատասխանատուն...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1381935928889076&id=100012180459090
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել