Բաքվի բռնապետը, բարբաջելով Գորիս-Կապան ավտոճանապարհին իր բաշիբոզուկների ներկայության «իրավազորության» մասին, որպես «ապացույց» նաև հղում է կատարում Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչների անմիտ հայտարարարություններին և նշում, որ Հայաստանն իբր դա ընդունում է։
Ուշագրավ է սակայն, որ նույն բարբաջանքում նա խոսում է նաև ինչ-որ ուրիշի մասին, որը պնդում է, թե Բաքվի բռնապետը խախտել է Հայաստանի սահմանները՝ այդ պնդումը համարելով «ծիծաղելի», քանի որ Հայաստանն ինքը առարկություններ իբր չունի:
Դատելով Բաքվի բռնապետի հայտարարությունից, միջազգային ասպարեզում կա առնվազն մեկ դերակատար, որը փակ խողովակներով վերջինիս մեղադրում է Գորիս-Կապան ավտոճանապարհին Հայաստանի սահմանը խախտելու մեջ։
Ենթադրաբար դա պետք է լինի Իրանը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/4822582147780206
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել