Այն պահին, երբ պատրաստ կլինենք հող հանձնողին հանձնել հողին, հող չենք ունենա․․․
Շատ ակնհայտ, անթաքույց հայրենիքը հանձնվում է, կիլոմետր առ կիլոմետր, գյուղ առ գյուղ․․․Ադրբեջանցին գալիս ու իր անցակետերն է ճպպացնում մեր երեսին, մեր՝ արյունով ազատագրված եւ պահպանված հողի երեսին։Իսկ մենք , խոհափիլիսոփայական տրամադրությունների մեջ քցում-բռնում ենք՝ կրթության մակարդա՞կը փոխենք, հասարակության գիտակցությա՞ն վրա ազդենք, կամ, էլ ի՞նչ անենք, որ էս ազգը ի վերջո գիտակցի, որ խեղդվողի փրկությունը հենց խեղդվողների ձեռքին է․․․Մինչ մենք գնում ենք չարչրկված <սահմանադրական> ճանապարհով, փողոցը կարմիր լույսերի տակ անցած փնթի անհայրենիքները իրենց թուրք բարեկամների շահերն առաջ տանելով, մեր հայրենիքը դարձնում են ժամ առ ժամ փոքրացող շագրենի կաշի․․․
Անձամբ խոստովանեց չէ՞, ասելով՝ էդքան դմբո՞ եք, <ինչ կա իմ ասածի մեջ անհասկանալի>, <դրանք ադրբեջանական հողեր> են․․Վերջ․․․Բարաթը պատրաստ է եւ, երեւի արդեն ստորագրված․․իսկ ոմանք միամտաբար ասում են, դա ո՞վ է, որ մեր հողերը տա թուրքին, բայց՝ տալիս է, չէ՞․․Հետո՞․․․
Հ․Գ․ Իսկ Բադեն-Բադենի մատից ծծած թեման հատուկ է նետվել, թափով հողերը տալու փաստից շեղելու նպատակով։Դե, իսկ մեր հասարակության մի 600 հազարը սիրում է, չէ՞ տեսարաններ եւ սուտ․․Մանիպուլյատորն էլ ապահովում է այս մտացածին տեսարանները․․Ամո՞թ, չէ իրենց դրանից չունեն, դեռ մանուկ հասակում են դրանց կրտել․․
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yesayan.mag/posts/1508208952869009
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել