Եթե համեմատենք հայր և որդի Մասուդների պայքարը Թալիբանի դեմ, ապա, առավելությունն ակնհայտորեն ավագ Մասուդի կողմն է։
Այս համեմատությունում ոչ այնքան կարևոր է այն հանգամանքը, որ Մասուդ Կրտսերը մնացել է գրեթե միայնակ Թալիբանի դեմ, այլ այն, որ 90-ականներում Մասուդ Ավագը վերահսկում էր Փանջշերից հյուսիս գտնվող Բադախշան նահանգը, որն ապահովում էր վերջինիս կապը Տաջիկստանի հետ, իսկ այնտեղից էլ նա ստանում էր անհրաժեշտ օգնությունը, հարկ եղած դեպքում նահանջում Տաջիկստան, վերադասավորվելու, վերախմբավորվելու և հակահարձակման անցնելու համար։
Ներկայումս, Մասուդ Կրտսերը չունի այդ հնարավորությունը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardanian.aharon/posts/4394324650631000
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել