Հակամարտ զորքերի շփման գծում իրար հաջորդող մահվան ելքով դեպքերի լրահոսն եմ կարդում և արդեն չգիտեմ, ինչպես կատարվածը մեկնաբանեմ... Բայց, ցավոք, միայն դա չէ խնդիրը... Խնդիրը մեր պետականությունների գրեթե բոլոր ոլորտներում ստեղծված քաոսն է, որի շուրջ արվելիք ցանկացած հրապարակային մեկնաբանություն կարող է արդեն ոչ թե օգնել, այլ ավելի շատ վնասել առանց այդ էլ ծայրահեղ տագնապալի վիճակում հայտնված մեր ազգային անվտանգությանը... Այս պայմաններում մնում է ընդամենը մեկ բան՝ այսօրվա իշխանություններին հուշել, որ ոչ միայն կարելի, այլև արդեն պարտադիր անհրաժեշտություն է հայցել նախկին ու ներկա բոլոր այն ուժերի օժանդակությունը, որոնք ի զորու են նման իրավիճակներում համախմբել երկրի պոտենցիալը և կանգնեցնել մեր պետականության սրընթաց գահավիժումը... Իրականում թշնմամին այն ամենազորը չէ, որ օգտվելով մեր երկրում տիրող ներիշխանական շիլաշփոթից, փորձում է իրեն ներկայացնել այդպիսին... Մեր թշնամին նույնն է, այդ մենք ենք փոխվել և, ցավոք, դեպի վատը... Իսկ որպեսզի նորից դառնանք երեկվանը, հարկավոր է ունենանք մտածող ու գործող անհատներին միավորող այն իշխանությունը, որից թշնամին տարիներ շարունակ սարսափում էր...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1316900232059313&id=100012180459090
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել