Հայաստանի վրա կրկին հարձակվել են։ Այս պահին հաղորդվում է 3 զոհի և 2 վիրավորի մասին (ցավով եմ արձանագրում, որ ՀՀ պաշտոնական տեղեկատվության նկատմամբ կա գրեթե զրոյական վստահություն․ պատճառները հայտնի են)։
Արցախի «գլխացավանքից» ազատվելու կողմնակիցները ադրբեջանցուն բերում են երևանյան փաբեր, ռեստորաններ, Մալաթիայի բազառ, Չարբախի փոս ու հանգստի գոտիներ։
«Կարևորը խաղաղությունն է» լոզունգի կողմնակիցները նոր պատերազմ ու նոր նվաստացում են բերում։ Բայց նրանք հզոր արգումենտ ունեն՝ «Կարևորը խաղաղությունն է»։ Ոչինչ, որ այդպիսի «խաղաղությամբ» շուտով Ադրբեջանը կարող է ամբողջ Սյունիքը վերցնել։ Եվ ոչ միայն Սյունիքը։
Հ․Գ․։ 44 օր տարածվող ստի ու կեղծիքի խորհրդանիշներից մեկի ակտիվացումը շատ խոսուն է։ Հատկապես նոր բացահայտված մոսկովյան բանակցություններից առաջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել