Տխուր է այն երկրի ապագան, որին առաջնորդում է մեկը, ով ընդամենը երեք տարվա ընթացքում կործանման եզրին հասցրեց երեսուն տարվա ընթացքում ստեղծածը և, այդուհանդերձ, արտահերթ ընտրությունների արդյունքում նորից արժանանացավ սեփական ժողովրդի վստահությանը... Պատմությունը վկայում է, որ նման դեպքերում մեղավորը ոչ թե անհատ-ղեկավարն է, այլ ժողովուրդը... Միաժամանակ, պատմությունից գիտենք, որ գործված ցանկացած մեղք, վաղ թե ուշ, ունենում է իր պատիժը... Այս պարագայում ամենամեծ ողբերգությունը կայանում է նրանում, որ մեղքի, և դրան հետևող պատժի, հասցեատերը ոչ այնքան անհատ-ղեկավարն է, որքան նրան ընտրած ժողովուրդը... Եվ եթե անհատ-ղեկավարի դեպքում պատիժը կարող է լինել ցմահ բանտարկություն, կամ մահապատիժ, ապա ժողովրդի գործած մեղքի պարագայում՝ հատուցում՝ գուցեև, Հայրենիքը կորցնելու գնով... Որքան էլ տխուր, բայց սա է այսօրվա իրականությունը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: