Մարդկային օրգանիզմը մի քանի համակարգերից բաղկացած բարդ համակարգ է, որը շատ բարդ է հասկանալ ու ընկալել: Ըստ fishki.net-ի՝ մեր օրգանիզմը շաբաթը 7 օր, օրը 24 ժամ շարունակ պաշտպանում է արտաքին վտանգներից՝ նույնիսկ առանց մեր գիտակցելու:
- Հորանջել
Մինչ այժմ հորանջելու համակարգը դեռևս խորապես ուսումնասիրված չէ, բայց այնուամենայնիվ, որոշակի բաներ գիտնականները պարզել են: Մարդու հորանջելու հիմնական պատճառներից մեկն ուղեղի տաքացումն ու հանգստացումն է: Երբ ակտիվ աշխատում ենք և քիչ քնում, հոգեկան հոգնածություն և սթրես ենք ապրում, օրգանիզմն աշխատանքի է գցում հատուկ պաշտպանական մեխանիզմը: Հորանջելու ժամանակ մենք մեծ քանակությամբ թթվածին ենք ներշնչում և թեթևակիորեն թարմացնում ենք ուղեղը, ինչպես նաև բացում ենք շնչառական ուղիները, մեծացնում դեպի արյուն թթվածնի քանակը և հանգստացնում մկանները:
- Փռշտոց
Փռշտոցի մեխանիզմը մեր օրգանիզմում սկսում է աշխատել այն պահին, երբ քթի խոռոչում կուտակվում են մեծ քանակությամբ ալերգեններ, միկրոբներ, փոշի կամ պարզապես աղացած սև պղպեղ: Այդ պահին հատուկ նյարդերի վերջույթները գրգռվում են, և մարդը փռշտում է՝ ազատվելով կոկորդում և քթում կուտակված ավելորդություններից: Կարևորը՝ այդ պահին ձեր դիմաց ոչ ոք չլինի, քանի որ այդ պահին արտաշնչվող օդի արագությունը հասնում է 160 կմ/ժ-ի, իսկ մեկ փռշտոցի մեջ կան ավելի քան 100.000 վնասակար բակտերիաներ:
- Ձգում
Ձգումը նույնպես յուրօրինակ պաշտպանական մեխանիզմ է, չնայած՝ մենք այն լիովին կառավարում ենք և ձգվում ենք մեր իսկ ցանկությամբ: Այնուամենայնիվ, ձգումը շատ կարևոր է մեր մարմնի համար: Ձգվելու ժամանակ մարմինը պատրաստվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության, որը զգալու է ամբողջ օրվա ընթացքում: Գիտնականների պնդմամբ՝ ձգումը նաև լավացնում է համի զգացողությունը:
- Զկրտոց
Զկրտոցն ահազանգ է այն մասին, որ մեր մարսողական համակարգում մի բան այն չէ: Իհարկե, պատահում է, երբ զկրտոցն առաջանում է առանց որևէ պատճառի: Բայց, ամենայն հավանականությամբ, սա նշանակում է, որ ձեր օրգանիզմն ասում է՝ «բավական է ուտես»: Զկրտոցի դեմ պայքարի միջոց մինչ այժմ գոյություն չունի:
- Ցնցումներ
Թերևս, ծանոթ է այն զգացողությունը, երբ պառկած եք անկողնում, քնով եք ընկնում, և հենց այդ պահին ձեր մարմինը սկսում է ցնցվել: Բոլոր մկանները սկսում են միանգամից շատ ուժեղ ցնցվել: Սա նույնպես օրգանիզմի պաշտպանական համակարգերից մեկն է: Հարցն այն է, որ երբ քնով ենք ընկնում, շնչառությունը կտրուկ նվազում է, իսկ զարկերակը մի փոքր դանդաղում է, մկանները թուլանում են, իսկ այդ վիճակն ուղեղն ընկալում է՝ որպես մահամերձ վիճակ: Եվ հենց այդ պատճառով էլ օրգանիզմը ցնցվում է, որպեսզի արթնացնի իր «տիրոջը»:
- Մաշկի փքվածությունը խոնավությունից
Կարծում ենք՝ բոլորն էլ բախվել են այս երևույթին, երբ լոգարանում սովորականից երկար մնալով՝ մատների բարձիկների մաշկը փքվում է: Գիտնականների պնդմամբ՝ այս երևույթը պատահական չէ: Օրգանիզմը զգում է, որ բախվել է բարձր խոնավության, իսկ որտեղ խոնավ է, ուրեմն՝ սայթաքուն է: Այդ իսկ պատճառով, մատների մաշկը փքվում է, որպեսզի ի վիճակի լինի հարթ տարածքներից կառչել:
- Հիշողության կորուստ
Պարզվում է՝ հիշողության կորուստը որոշ դեպքերում ևս օրգանիզմը պաշտպանելու շատ յուրահատուկ հատկություն է: Լինում են դեպքեր, երբ վթարներից, մեծ սթրեսներից հետո մարդիկ մոռանում են ամենացավոտ պահերը: Օրգանիզմը փորձում է պաշտպանել մեզ վատ հիշողություններից: Ի դեպ, գիտե՞ք՝ ալկոհոլ օգտագործելիս ինչո՞ւ են հիշողությունը կորցնում: Երբ չափից շատ ալկոհոլ ենք օգտագործում և թուլանում ենք, մեր ուղեղը մտածում է, թե մեր մարմինը սկսում է ձևափոխվել և խոցելի դառնալ արտաքին վնասների նկատմամբ, իսկ դա նշանակում է, որ մարդն այդ պահին իր լավագույն ժամանակները չի ապրում: Այդպիսով մոռանում ենք այդ պահին կատարվող ամեն ինչ:
- Փշաքաղություն
Պարզվում է՝ դրանց առաջին և ամենակարևոր գործառույթը մարմնի ծակոտիներից տաքության արտազատման նվազեցումն է, որի միջոցով օրգանիզմն ավելի հեշտությամբ է տաքանում ոչ հաճելի եղանակային պայմաններում: Իսկ երկրորդը՝ էմոցիոնալ ռեակցիան, գիտնականների կողմից դեռևս ուսումնասիրված չէ:
- Արցունքներ
Բացի լորձաթաղանթը պաշտպանելուց, արցունքները համարվում են նաև օրգանիզմի էմոցիոնալ պաշտպանական միջոց: Գիտնականները պնդում են, որ օրգանիզմում ստեղծված է հզոր զենք, որը կոչված է էմոցիոնալ ծանր ցավից շեղելու համար: