Տղերքը կներեն, որովհետև իրենք զոհվեցին ոչ թե հանուն «գինու փառատոնի», այլ հանուն Հայրենիքի, որի իրական արժեքը չգնահատվեց շատերի կողմից... Հավերժ փառք մեր հերոսներին:
Տղերքը իրենց կյանքը զոհեցին, որպեսզի մարդիկ կարողանան անհոգ ապրել...
Տղերքի մարմինները և մասունքները տոպրակներով դրված դիահերձարանի գետնին փտում են, որպեսզի մարդիկ կարողանան խաղաղ ապրել...
Ես չեմ մեղադրում մարդկանց, որովհետև ոչ բոլորին է տրված Հայրենիք սիրելու, Հայրենիքի համար զոհելու և Հայրենիքի համար պայքարելու գիտակցությունը... Ես իմ գործն եմ անում և մինչ դուք կապիտուլյանտի հետ գինի եք վայելում ու սելֆի անում, ես հաջողելու եմ ու դուրս շպրտեմ դրան իշխանությունից, իսկ ձեզ սովորեցնեմ Հայրենիք սիրել, որովհետև չսիրելով Հայրենիքը, դուք չեք սիրի ձեր ծնողին, ձեր երեխային և առհասարակ դուք չեք սիրի... ես ձեզ կսովորեցնեմ սիրել։
Կներեք, որ փչացրեցի ձեր գինովցած տրամադրությունը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել