Այսօր մենք ոչ թե զիջում, այլ հայտնվել ենք մի կարգավիճակում, երբ մեզնից խլում են այն ամենն, ինչ հնարավոր է: Իսկ մենք ստիպված ենք փրկություն որոնել այնտեղ, որտեղ մեզ նմաներին չեն հարգում... Ավելին, նրանք մեր թուլությունն օգտագործելով՝ անում են այն, ինչը բխում է իրենց շահերից...
Զիջել կարելի է, եթե դրա դիմաց դու ստանում ես, գոնե, այն նվազագույնը, հանուն որի տարիներ առաջ պայքարի ես ելել... Իսկ դրան հասնելու համար, առնվազն, պետք է ունենալ մտածող ու ազգային շահը գիտակցող իշխանություն, այլ ոչ թե պատահականությունների մի խմբակ, որը պատրաստ է <<հանուն խաղաղության>> զիջել այն ամենը, ինչը փորձում է ստանալ թշնամին...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1260300837719253&id=100012180459090
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել