«Թավիշներն» իշխանության եկան դյուրահավատ զանգվածների զգացմունքների վրա խաղալով: «Արդարություն», «թալանչիներ», «նախկիներ ու ներկաներ», «սևեր և սպիտակներ», «վաղվա Հայաստան» և էլի ականջահաճո տարբեր բառակապակցություններվ նրանք զանգվածներին հանեցին փողոց և զավթեցին իշխանությունը... Հետո եղավ այն, ինչ եղավ... Բայց կատարվածը դեռ բոլորը չէ... Վերջնանպատակն առջևում է, որը «հաջողությամբ» ավարտին հասցնելու համար պետք է շրջանառության մեջ դրվեն այնպիսի գաղափարներ, որոնք բխում են ոչ թե պետականության ամրապնդման, այլ չմտածող զանգվածների նեղանձնական հետաքրքրություններից: Ամենևին էլ պատահական չէ, որ վարչպետի աթոռն զբաղեցնող անձը հիմա էլ ակնարկում է ժամկետային զինծառայողների ծառայության ժամկետի կրճատման մասին... Ականջահաճո՞ է չէ... Չի բացառվում նաև, որ վաղն էլ նույն անձը հայտարարի, որ պետության պահուստային ֆոնդում առկա բոլոր միջոցները կբաժանվեն ժողովրդին կամ էլ երկրում գործող բանկերն ու խոշոր սեփականատերերի ունեցվածքը կազգայնացվեն ու կհայտարարվեն քաղաքացիների սեփականությունը... Պոպուլիզմը չմտածող զանգվածների համար հաշիշ է, որը, քանդելուց բացի, այլ հատկություն չունի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: