Ով կպատկերացներ, որ երկրում կստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ հայրենասիրությունից կխոսեն դավաճանները, արդարությունից՝ խաբեբանները, օրենքից՝ օրինախախտները, բանակից՝ դասալիքները և այդպես շարունակ... Ով կպատկերացներ, որ երկիրն ունենալով <<լեգիտիմ>> ընտրված իշխանություն, կապրի կատարյալ անիշխանության քաոսում... Եվ այս ամենը մի երկրում, որը ոչ միայն չի հաղթահարել երեկվա պատերազմում կրած խայտառակ պարտության հետևանքները, այլև կանգնած է նոր ու ավելի մեծ առճակատման վտանգի առաջ... Ցավոք, սա է այն իրականությունը, որում այսօր հայտնվել է մեր երկիրը... Կհաղթահարենք, արդյո՞ք, ինքներս մեր ձեռքով ստեղծած այս մղձավանջը, թե կշարունակենք համառորեն անել այն, ինչից խելոք ազգերը միշտ խուսափում են... Դժվար է հավատալ, մանավանդ, որ այս անիշխանության հեղինակը երկրի իշխանությունն է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: