Նիկոլամետ, ավելի ճիշտ՝ թուրքամետ ծաղրածուի ասածները օվերտոնի պատուհան է բացում կոնկրետ նպատակով։
Ծաղրածուի «խաղաղասիրությունը» հենց այնպես չի բռնել։ Առջևում Կարմիր Շուկայի ճանապարհի հանձնում է, Սյունիքի միջանցքը, Տավուշի, Արարատի մարզերի սահմանազատումը․․․
Անհանգստացեք Սյունիքի ու ընդհանրապես Հայաստանի համար։ Ծաղրածուն բոթ էր գուժում։
Մի ժամանակ էլ քարոզում էին փամփուշտների ձուլում և Մեհրիբանին հրավիրում էին Ստեփանակերտ՝ մուղամ լսելու։ Գիտեք, թե ինչով դա ավարտվեց։
Հիմա տիկնոջ փոխարեն ծաղրածուն է խոսում, բայց կոդը նույնն է։ Ու որպեսզի հետևանքները նույնը չլինեն՝ ամբոխը պետք է դառնա ժողովուրդ, ժողովուրդը՝ ազգ։
Նիկոլը պատերազմի ու պարտության խորհրդանիշ է։ Նրա ծաղրածուն նոր պատերազմի ու նոր պարտության մասին անոնս էր անում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել