Այն բարձրաստիճան զինվորականը, ով կհամաձայնի գնալ իշխանությունը զավթած պատահականության անօրեն որոշմանն ընդառաջ և իր նեղանձնական շահն ու հետաքրքրությունները բավարարելու համար <<կզբաղեցնի>> ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, կնշանակի, որ այդ քայլով նա ոտնատակ է տալիս ոչ միայն փառավոր մարտական ուղի անցած Հայոց բանակի պատիվը, այլև պղծում է այն հազարավոր նահատակների թափած արյունը, ովքեր գիտակցաբար մարտիրոսվել են հանուն Հայկական երկու պետականությունների գոյության և հզորացման: Այդպիսինը պետք է համոզված լինի, որ պատմությունը նրան չի ներելու, իսկ ժամանակը, որպես ամենաարդար դատավոր, անխուսափելիորեն կայացնելու է իր դատավճիռը: Սա բարոյական մասով... Միաժամանակ տվյալ պատասխանատվության տակ մտնող անձը պետք է գիտակցի, որ ժամանակ հետո կատարվածն ունենալու է նաև իրավական հետևանք, քանզի այն, ինչ այսօր կատարվում է, կատարվում է ոչ թե Երկրի անվտանգության շահերից ելնելով, այլ բացառապես բավարարելու մեկ անձի քմահաճույք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: