Հարգելի ԱՄՆ դեսպանատուն, Դուք բարոյական իրավունք չունեք Հայաստանում մարդու իրավունքներից, ժողովրդարությունից և ժողովրդավարական արժեհակարգից խոսելու: Արցախում գազանաբար սպանված քաղաքացիական անձանց գործով ի՞նչ եք արել, ֆոսֆորային բոմբերով խաղաղ բնակավայրերը ռմբակոծելու փաստով ի՞նչ եք արել, վերջին դեպքով՝ Արա Սաղաթելյանին ապօրինաբար կալանավորելու գործով ի՞նչ եք արել: Դուք ինքներդ եք ձեզ բարոյազրկել ու խոսելու իրավունքից զրկել: Այսինքն՝ խոսել կարող եք, բայց այնքան չեք խոսել, որ ձեր խոսքն այլևս Հայաստանում գռոշի արժեք չունի: Դուք ինքներդ ձեզ արժեզրկեցիք, երբ շահերն ավելի վեր դասեցիք, քան արժեքները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: