20-րդ դարավերջին ստեղծված, բայց այսօր արդեն խարխլված հայկական երկու պետականությունների երբեմնի դանդաղ, բայց կայուն հետևողականությամբ առաջընթացը վերականգնելու համար պարտադիր պայման է ադեկվատ և ազգային գաղափարներով օԺտված առաջնորդներ ունենալը: Պահանջված է նաև, որ հանրության մտածող շերտի գնահատմամբ, նշված առաջնորդներն ունենան պետականաշինության անառարկելի փորձ և, որ մեր իրավիճակում անչափ կարևոր է, երկրի պաշտպանական համակարգը ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին համահունչ վերակառուցելու բանականություն և կամային բարձր որակներ: Դրան հասնելու համար, թիվ մեկ խնդիր է պետական ու ռազմական կառավարման համակարգում <<նախկիների>> և <<ներկաննրի>>, <<սևերի>> ու <<սպիտակների>> արհեստականորեն ներդրված բաժանարար <<չափորոշիչների>> բացառումը:
Բոլոր այն քաղաքացիները, ովքեր արդեն ներքուստ համոզվել են այսօրվա իշխանությունների ազգակործան քաղաքականության մեջ, սակայն թերահավատ են, թե իբր չկան նրանց փոխարինողներ, ոչ այլ ինչ է, քան ինքնախաբեությամբ սեփական ինքնությունը կործանման տանող մոլորություն:
Մենք ունենք այդ ներուժն, ինչպես ավագ, այնպես էլ Հայրենիքի հանդեպ իրենց նվիրվածությամբ աչքի ընկած երիտասարդ սերնդի շրջանում: Պարզապես հարկավոր է ազատվել տարիներ շարունակ օտարածին ու օտարամոլ հովերով տարված կեղծ <<աշխարհաքաղաքացիների>> և սեփական երկրի հաշվին խաղաղություն մուրացող քարոզիչների ստեղծած կապանքներից և նայել առաջ...
Հավատացեք, ճիշտ գործելու դեպքում մենք նորից ունենալու ենք երբեմնի այն ձեռքբերումները, ինչ ունեցել ենք... Եվ դա ոչ թե պատերազմի միջոցով, ինչպես ժողովրդին <<վախեցնում>> են ներկա իշխանությունների քարոզիչները, այլ խելքով և իրատեսորեն հաշվարկված արժանապատիվ քաղաքականությամբ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1193363224413015&id=100012180459090
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել