Այսօր Հայոց բանակի 29-րդ տարեդարձի օրն է: Վեհ ու տարողունակ իրադարձության հերոսները Հայրենիքի պաշտպանության համար մարտիրոսված մեր մարտընկերներն են, բանակի շարքերում ծառայող ժամկետայիններն ու պայմանագրայինները, բոլոր աստիճանի սպաներն ու զորավարական փայլուն ճանապարհ անցած գեներալները և, վերջապես, նրանք, ովքեր, կանգնած լինելով Հայոց զինված ուժերի ստեղծման և կայացման ակունքներում, իրենց անուրանալի ավանդն են ունեցել Հայաստանի և Արցախի անկախ պետականությունների պաշտպանության և ամրապնդման գործում: Ուղիղ մեկ տարի առաջ մենք ազգովի այդ տոնը նշում էինք մեծ հպարտությամբ, իսկ ավելի մեծ հպարտությամբ՝ դրան նախորդած շուրջ երկուսուկես տասնամյակների ընթացքում: Ավաղ այսօր այլ է իրավիճակը... Այսօր մենք մեր երբեմնի հաղթանակներ կերտած բանակի ծննդյան օրը ստիպված ենք լինել ավելի զուսպ և ոչ տոնական, որովհետև պարտվել ենք... Պարտվել ենք ոչ թե թշնամուն, այլ ինքներս մեզ... Պարտվել է ոչ թե բանակը, այլ նա, ով պարտավոր էր չխանգարել բանակին...
Շնորհավոր տոնդ, Հայոց բանակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել