Ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ թուրք-ադրբեջանական զորավարժությունները կրկին բանի տեղ չդնող, դեռ մի բան էլ այդ փաստը ոչ այդքան կարևոր համարող քարոզչություն մեր կողմից։ Չի կարելի, հիմա պետք է աղմուկ-աղաղակ բարձրանեիք, ոչ թե ռեպորտաժներ սարքեիք, որ՝ ինչ ա, զորավարժություն ա էլի․․․ Բա ասում էիք երկաթգիծ, բա ասում էիք ճանապարհ բացել։ Հաջորդ զորավարժությունն՝ ավելի մասշտաբային, տեղի է ունենալու Նախիջևանում, խոսքս հիշեք ու այդ ժամանակ էլի կասեք՝ դե, զորավարժություն ա էլի, մեծ աղմուկ պետք չի սարքել․․․ Հենց այդպես չեք պատրաստվում հաջորդ պատերազմին, հենց այդպես կրկին տանում եք պարտության․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: