«Պահանջել առավելագույնը և ստանալ ցանկալի նվազագույնը». սա դիվանագիտության ոսկե կանոններից մեկն է: Տարիներ շարունակ հենց այս սկզբունքն էր ընկած Արցախյան հիմնախնդրի կարգավորման հիմքում, և կողմերից յուրաքանչյուրը դրան ձգտում էր հասնել իր տրամադրության տակ եղած հնարավորություններն առավելագույնս օգտագործելով: Եթե ոչ ապագայում, ապա գոնե այսօր այդ ոսկե կանոնը մեզ համար դադարել է գործել, քանի որ ունեցանք մի պահ, երբ կողմերից մեկը ոչ միայն հասու չէր այդ կանոնի նրբություններին, այլև, տվյալ խնդրի շուրջ ունենալով զրոյական պատկերացում, գերադասեց ամեն ինչ սկսել իր նախընտրած 0 կետից: Արդյունքում մենք չշահեցինք ոչ միայն նվազագույնը, այլև կորցրինք առավելագույնը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1175458166203521&id=100012180459090
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել