Պատերազմ չէր լինի, եթե Նիկոլ Փաշինյանն այն չհրահրեր։ Հետևողականորեն։
Պատերազմն այսպիսի խայտառակ արդյունք չէր ունենա, եթե մեր երկրի ղեկավարը Նիկոլ Փաշինյանը չլիներ։
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյան-«գերագույնի» հրամանատարությամբ մենք դատապարտված էինք պատերազմի ու պարտության։
Բայց պարտությունն ունի նաև այլ կողմ։
Ադրբեջանում կգտնվի՞ գեթ մեկ շարքային քաղաքացի, պետական–քաղաքական գործիչ, էլ չասած՝ գործող նախագահ, որը կհայտարարի, որ Հադրութը, Շուշին կամ Շուռնուխը մեր հայրենիքը չեն, և մինչև դրանք չհանձնենք հայերին, «Սերգօղլու ջանը լավ չի ապրի»։ Չի՛ գտնվի։
Մինչդեռ Հայաստանում արցախյան 1-ին պատերազմի ժամանակ ու 1994-ից զինադադարից հետո հանրության որոշ շրջանակներ քաղաքական մտքի գագաթնակետ էին (են) համարում Արցախն իր ազատագրված տարածքներով Ադրբեջանին հանձնելն ու դրա արդյունքում Սերգո ջանին լավ ապրեցնելու գաղափարը։ Նիկոլ Փաշինյանը հենց ա՛յս՝ քիրվայական միջավայրից էր դուրս եկել և գործնականում ոչնչացրեց Արցախի պետականությունը։ Եվ ի՞նչ։ Հիմա լա՞վ ենք ապրում։
Նիկոլի ու քիրվայապետի միակ տարբերությունն այն է, որ վերջինս անկեղծորեն էր այդպես մտածում և բաց հայտարարեց այդ մասին, իսկ Նիկոլը հանձնեց Արցախը մերկանտիլ նպատակներով ու որպեսզի քողարկի այդ ամենը, «ռազմահայրենասիրական» լոզունգների տակ հազարավորների դրեց զոհասեղանին։ Ասում է՝ գուցե սխալվել եմ, բայց, դե, հիմա մինչև չզոհես, ի՞նչ իմանաս, թե ինչ կլինի։
Ճակատագրի դառը հեգնանքն այն է, որ զոհվածներից շատերը 2018-ին փողոց էին փակել, գըմփ–գըմփ–հո՛ւ արել, «Նիկո՛լ, վարչապե՛տ» գոռացել՝ լավ կյանք ունենալու համար...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել