Նախ օրենք ընդունեցին և ստիպողաբար բոլոր բնակելի բարձրահարկ շենքերը վերելակների համար հանձնեցին Վերելակների վարչությանը, և ամեն ամիս շենքը 14 000 գումար է տալիս վարչությանը, փոխարենը ոչ մի փոփոխություն, ոչ մի թարմացում, էլ ավելի անպարտաճանաչ, խափանման դեպքում ոչ մի արձագանք, մարդկանց մեջ մնալու դեպքում ստիպված անհատ մարդկանց ենք գտնում, որ գան, վերելակի դռները բացեն, որպեսզի մարդկանց հանենք: Եվ հիմա արի ու տես, որ հուլիս ամսից վերելակի գումարը 1 բնակարանի հաշվով 1000 դրամից բարձրացավ 1200 դրամ: Իսկ հետաքրքիր է` ո՞ւմ վերահսկողության տակ է գտնվում Վերելակների վարչությունը, ինչո՞ւ ենք 14 000 դրամ ամսական շենքի բնակիչներով տալիս և փոխարենը ոչինչ չենք տեսնում: Ո՞ւր են գնում մեր գումարները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: