Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան ժամանակին տալիս էր այնպիսի կինո- և մուլտարտադրանք, որը ուներ միութենական ճանաչում և գնահատում: Այդ բարձրորակ, գեղագիտորեն` ստացված և խիստ բովանդակալից ժապավենները դարձել են հայկական կինոարվեստի ոսկե ֆոնդը: Պակաս ստացված չէին, իհարկե, նաև մուլտերը: Այսօր չկա մեկը, ով չհիշի Պինգվին Վինի` «Ոտքերով խաչեր եմ դնում, գնո՜ւմ եմ, գնո՜ւմ…» խոսքերով զվարճալի երգը նրա մասին պատմող մուլտֆիլմում: Ասեմ ավելին, «Հայֆիլմի» արտադրության հին ու սիրված մուլտերից շատ խոսքեր ու արտահայտություններ դարձել են «թևավոր խոսքեր», և հաճախ են օգտագործվում, անգամ այսօր: Հաճույքով առաջարկում եմ այս պահին կտրվել մի պահ առօրեական հոգսերից, մեծահասակների աշխարհի խնդիրներից ու դիտել ռեժիսոր-բեմադրող Ստեփան Անդրանիկյանի «Պինգվին Վինը» մուլտֆիլմը: Փոքրիկ պինգվինը կյանքում առաջին անգամ մենակ ճանապարհորդում է: Բարեկամներ է ձեռք բերում, սովորում է ճանաչել թշնամիներին և, մեծացած ու խելոքացած, տուն է վերադառնում: Սակայն այս մուլտֆիլմին առանձին գրառումով անդրադառնալու շարժառիթն այն է, որ մուլտֆիլմը նկարահանվել է 1972 թվականին, այսինքն այս տարի լրանում է դրա 40 տարին !!! Եվ այսպես, մեր սիրելի մուլտֆիլմի սիրելի պինգվինիկը` Վինը, արդեն 40 տարի է, ինչ. «Ոտքերով խաչեր է դնում, գնո՜ւմ է, գնո՜ւմ…» :D Թող այս ուղին միշտ շարունակվի, չէ՞ որ եթե այլաբանորեն խոսենք, ապա Պինգվին Վինի այդ անխախտ ընթացքը խորհրդանշում է հայկական մուլտիպլիկացիոն արվեստի հարատևությունը: Այսօր հայրենական մուլտարտադրությունը յուրօրինակ է, ու թեև այն դեռ չունի նախկին թափն ու մասշտաբները, սակայն նկատվում են այս բնագավառի զարգացման սաղմերը: Հաջողություն և վերածնունդ մաղթենք մեր անիմացիոն արվեստին և այս պահին դիտենք ու վայելենք թե՛ մեծերի, և թե՛ հատկապես փոքրիկների ամենասիրված մուլտֆիլմներից մեկը, ընդ որում` բարձր որակով, թարմացված ու վերամշակված: Անկեղծ ասած, այս գրառումիցս հետո ինձ մոտ տպավորություն եղավ, կարծես Պինգվինաշենի հատուկ թղթակից էի, որը ռեպորտաժ էր պատրաստել :D Դե ինչ, Առլեն Շահվերդյան, Պինգվինաշեն, հատուկ իմ Բլոգի համար!! :D :D Վայելեք մուլտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել