Bajak arak

Պրոֆեսորը մեկ բաժակ ջուր վերցնելով, սկսում է դասը: Բաժակը բարձրացնում է այնպես, որ բոլորը տեսնեն այն, և հարցնում է ուսանողներին:
-Ինչ եք կարծում` ինչքան կկշռի այս բաժակը:
Ուսանողները սկսում են մտածել;
Մոտավորապես 200 գրամ, իսկ մյուսը ոչ-ոչ 300 գրամ,-լսարանում լսվում են տարբեր կարծիքներ:
-Իրականում ես չգիտեմ պատասխանը, մինչ չկշռեմ այն, չեկ կարող ասել , բայց հարցը դա չէ, այլ այն թե ինչ տեղի կունենա, եթե այս բաժակը մի քանի րոպե պահեմ իմ ձեռքում:
-Ոչինչ,-պատասխանեցին ուսանողները:
-Իրոք, ոչ մի վատ բան չի լինի:Իսկ ինչ կլինի եթե բաժակը ձեռքումս պահեմ մոտավորապես 1 ժամ:
-Ձեր ձեռքերը կսկսի ցավել:
-Իսկ եթե այն պահեմ 1 օր:
-Ձեր ձեռքերը կքարանան, մկանները կսկսեն ցավել, և նույնիսկ կարող եք անդամալույծ դառնալ:
-Ըստ ձեզ բաժակի քաշը կփոխվի, եթե ես այն պահեմ մի ամբողջ օրը:
-Իհարկե ոչ,-պատասխանեցին ուսանողները:
-Իսկ ինչ պետք է անել, որ այդպիսի իրավիճակում չհայտնվենք:
-Պարզապես բաժակը դրեք սեղանին,-ուրախ պատասխանում է մի ուսանող:
-Այո,- պասախանում է պրոֆեսորը,- այդպես է լինում նաև ձեր կյանքում խնդիրների հետ:Մտածեք որևէ խնդրի մասին մի քանի րոպե, և այն կհայտնվի ձեր կողքին:Մտածեք մի քանի ժամ նույն խնդիր մասին, և այն կսկսի ձեզ կրծել:Իսկ եթե մտածեք մի ամբողջ օր, այն ձեզ հաշմանդամության կհասցնի:
Կարող եք մտածել խնդիրների մասին, բայց ըստ բնական օրենքի` դրա քաշը չի փոքրանում:

Խնդիրները պահանջում են լուծումներ, իսկ եթե չես կարողանում լուծել ապա դիր մի կողմ, մոռացության մատնի այն, քանի որ այն կարող է ձեզ հաշմանդամ դարձնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել