Անտերության ուրվականն, ասես, թափառում է այսօրվա Հայոց աշխարհով մեկ: Ամենուր անորոշություն է և հուսահատ տրամադրությունների խառնաշփոթ: Իշխանություններից լքված մարդիկ շարունակ սպասում են ինչ-որ հրաշքի... Հրաշք, որը կբացի որոշակիության տանող թեկուզ մի փոքրիկ արահետ: Բայց օրը տակավին սկսվում և ավարտվում է մարդկանց սպասումներին հակառակ: Առավել ծանր է նրանց վիճակը, ովքեր կորցրել են ոչ միայն որդի և հարազատ, այլև տուն ու տեղ... Նրանք այլևս անզոր են զսպելու այն ահավոր ցավը, որն օրնիբուն հետապնդում է նրանց... Իրավիճակը փոխելու ելքը մեկն է՝ վերջապես ժողովրդով գիտակցել այն մարդու անկարողությունը, որն այսօր ներկայանում է որպես ազգի առաջնորդ, բայց եղել ու մնում է, թերևս, իմ կարծիքով, այդ ազգին գիտակցաբար կործանման տանող անուղղելի...
Հ.Գ. Առանց շատ-շատ արժեքների Հայաստանը կարող է ապրել, բայց առանց Արցախի Հայաստանն անօդ տարածություն է: Մի մոռացեք, որ ապրելու համար շնչելը պարտադիր անհրաժեշտություն է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել