Նիկոլին սպանել չի կարելի քննել
——————
Վերնագրում բացակայում է կետադրական նշանը։ Եվ դա պատահական չէ։
Համացանցում սպառնալիքներ են հնչում, որ պատրաստվում են կտոր-կտոր անել Նիկոլ Փաշինյանին։ Իրենց զավակների դիերն անգամ չստացած ծնողներին ես մարդկայնորեն հասկանում եմ (իմ ընկերոջ որդու դին էլ մինչև հիմա չենք գտել), բայց դեմ եմ, որ Նիկոլին նրանք ծվեն-ծվեն անեն։ Դեմ եմ, քանզի Նիկոլը մեզ կենդանի է պետք։ Նա պատմելիք ունի։ Կան հարցեր, որոնց նա պետք է պատասխանի։ Անպայման պետք է պատմի։
Նիկոլը կարևոր ֆիգուր է մեր երկրում ներդրված թուրքական գործակալան ցանցի բացահայտման համար։ Նա կարևոր տեղեկատվության կրող է։ Նա այն թելերից մեկն է, որով քանդվելու է 5-րդ շարասյան կծիկը։ Եթե մենք ուզում ենք պետություն դառնալ, թուրքական գործակալան ցանցը մինչև քոքը պետք է բացահայտվի։
Ինչ մնում է Նիկոլ Փաշինյանին, միայն համազգային հանձնաժողովը կպարզի, թե արդյո՞ք, ի դեմս նրա, գործ ենք ունեցել դավաճանությա՞ն, թե՞ կատարյալ ապուշության հետ։ Հետևաբար վերնագրում ստորակետը պետք է դնել «Սպանել չի կարելի»-ից հետո։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել