1991-ի սեպտեմբերի 21–ին գրանցված քվեարկողների 95,5 տոկոսը մասնակցեց անկախության հանրաքվեին և 99,5 տոկոսով քվեարկեց Հայաստանի անկախության օգտին ԽՍՀՄ կազմից դուրս։
Հետաքրքիր է, եթե հիմա հանրաքվե անցկացվի «Համաձա՞յն եք արդյոք մտնել Ռուսաստանի կազմի մեջ» հարցով, ապա քանի՞ տոկոս մասնակցություն և քանի՞ տոկոս «այո» կստանանք։ Դատելով ամենից՝ մասնակցությունն ու «այո»-ի տոկոսները կարող են գերազանցել 1991-ի ցուցանիշները։
Այս պահին գլխավորն անվտանգության հարցն է դարձել, ինչը չի բացառում ՌԴ-ի հետ միութենական պետության ստեղծումը։ Այս հարցով հանրաքվեն էլ տպավորիչ արդյունքներ կգրանցի, և դա ստեղծված իրավիճակում բնական է։
Մեր պետության լեգիտիմությունը ՀՀ քաղաքացիների մոտ այժմ պատմական նվազագույն մակարդակի վրա է։ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց 2,5 տարում ՀՀ-ի գոյությունը դնել հարցականի տակ, իսկ Արցախում՝ ոչնչացնել պետականությունը։
Այժմ շատ բարդ ու ծանր ճանապարհ ունենք անցնելու, բայց պետք է անցնենք, եթե ուզում ենք պետականաստեղծ ազգերի լիգայում մնալ, այլ ոչ թե հայտնվել ազգերի պատմամշակութային թանգարանում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել