Մեր Սու-25-ի խոցման հետ կապված երկու դիտարկում
Թուրքիան F-16 կործանիչով Ադրբեջանի օդային տարածքից ուղիղ ագրեսիա ա իրականացնում մեկ այլ երկրի` ՀՀ-ի նկատմամբ. Սա կարող ենք որակել որպես ուղիղ ագրեսիա, քանի որ կործանիչը պատկանում է ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի ռազմաօդային ուժերին.
Իհարկե, մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում, և ցավոք, նման միջադեպեր կարող են պատահել. Սակայն միևնույն ժամանակ կցանկանայի նշել, որ վերջին շրջանում մեր զինված ուժերում բավական արդյունավետորեն ուսումնասիրվել են Սիրիայում ու Լիբիայում միջնորդավորված պատերազմներում թուրքական օդուժի գործողությունները, օդուժի միջոցների կիրառման տակտիկան և այլն. Ավելացնեմ նաև, որ այդ ուղղությամբ հատուկ աշխատանքներ ու համապատասխան միջոցառումներ են իրականացվել հայ-ռուսական ՀՕՊ համատեղ զորավարժություններում