Սաուդյան Արաբիան նույնպես հանդես է եկել հայտարարությամբ։ Հետաքրքիրը էն ա, որ հայտարարությունը չեզոք դիրքերից ա, ինչը չէր կարելի ասել նախկինում, ու դա շատ լավ ա։ Նախկինում ցանկացած առիթով, էլ չասեմ՝ ԼՂ հակամարտության հարցերի շուրջ Էր Ռիադի դիրքորոշումը եղել է կողմնակալ՝ իսլամական համերաշխության համատեքստում։ Հիմա իրավիճակը փոխվել է։ Թուրքիան այսօր լուրջ խնդիր ա դարձել նաև Սաուդյան Արաբիայի համար։

Եվ այսպես՝ հայտարարությունում մասնավորապես նշված ա. «Սաուդյան Արաբիայի թագավորության կառավարությունը մեծ մտահոգությամբ է հետևում Հայաստանի ու Ադրբեջանի միջև իրավիճակի զարգացումներին։ Սաուդիան Արաբիան կոչ է անում երկու կողմերին դադարեցնել կրակը և լուծել հակամարտությունը խաղաղ ճանապարհով՝ համաձայն ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձևերի»։

Սխալված չեմ լինի թերևս հայտարարությունը նախադեպային որակել։

“The government of the Kingdom of Saudi Arabia is monitoring with great concern and interests the developments of the situation between Armenia and Azerbaijan,” the statement read.

“Saudi Arabia also urges the two parties to cease fire and resolve the conflict peacefully in accordance with the relevant Security Council resolutions,” the statement added.

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել