Թուրքիան պրոիշխանական մեդիայով առավոտ ծեգից ակտիվորեն աջակցում է Ադրբեջանի սկսած հարձակմանը: Կարելի է ասել, որ դրսի աշխարհին հենց Թուրքիայի միջոցով է Ադրբեջանը հասցնում իր տեսակետներն ու ապատեղեկատվությունը: Առավել ակտիվ են պետական TRT հեռուստաալիքը և Anadolu լրատվական գործակալությունը:
Սա այս պատերազմում Թուրքիայի անուղղակի մասնակցության ևս մեկ ապացույց է:
Որպես ցայտուն օրինակ՝ ձեզ եմ ներկայացնում մերձիշխանական գլխավոր թերթերից մեկի՝ «Յենի Շաֆաքի» գլխավոր խմբագրի գրառումներից մեկը այսօր.
«Երևանի հենց կենտրոնում պետք է սխալմամբ մի հրթիռ ընկնի: Ադրբեջանը մենակ չէ: Հայաստանը իրականում Թուրքիայի վրա է հարձակվում: Այս դեպքում մենք էլ պետք է պատասխան տանք: Հայաստանը պետք է կանգնեցվի ոչ թե Ղարաբաղից, այլ Նախիջևանից»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10222059022934880&set=a.1146079782444&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել