Դեռևս վեց ամիս առաջ էի ասում, որ այս իշխանությունները չեն պատրաստվում որևէ լուրջ փոփոխություն իրականացնել դատական համակարգում, պարզապես «Սերժի» դատավորները փոխարինվում են «Նիկոլի դատավորներով» և վերջ։ Մեծ հաշվով, ամբողջ գործընթացը՝ ձախողված հանրաքվեից մինչև պառլամենտական ներկայիս քվեարկություններ, ընդամենը քաղաքական կեղծիք է։ Կեղծիք, որի հիմքի վրա ամրապնդվում է Նիկոլ Փաշինյանի անվերահսկելի մենիշխանությունը։
Հետաքրքիրն այն է, որ այն ժամանակ ինձ տարատեսակ պիտակումներ կպցնող աշխուժակներն ու ֆեյսբուքյան մտավորականները, հիմա եկել ու նույն բանն են կրկնում։ Դե, ինչ ասեմ, վայելեք ձեր նոր Սահմանադրական դատարանն առանց Հրայր Թովմասյանի, բայց Հրայր Թովմասյանի հետ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/3291277287632943
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել