Թուրքական ապրանքին միշտ դեմ եմ եղել` սկսած ներքնազգեստից մինչև արտահագուստ, բայց... Միշտ փորձել եմ արդարացնել, որ ներկրում են, որովհետև այն մատչելի էր մեր հասարակության համար, և շատերը, ովքեր հնարավորություն չունեին բրենդային խանութներից հագնվելու, թուրքական հագուստն էին գնում և իրենց կոմպլեքսավորված չէին զգում, այդ պատճառով ըմբռնումով եմ մոտեցել այս ամենին, չնայած ինքս սկզբունքորեն նույնիսկ Անթալիայում չեմ հանգստացել, որպեսզի «թուրքը չհարստանա»:
Հիմա, երբ շոր ներկրողները բողոքում են, ինձ մոտ երկակի զգացողություն է` հա՛մ ուրախ եմ, որ թուրքական ապրանքից կհրաժարվենք, հա՛մ էլ տխրում եմ, որովհետև այս ամենի արդյունքում տուժելու են համեստ ապրող, բայց բրենդով ինքնահաստատվող քաղաքացիները, որոնք ՀՀ բնակչության 35%-ն են կազմում` հենց այն նույն տոկոսը, ովքեր ընտրել են այս քաղաքական ղեկավարությանը և առ այսօր չեն գիտակցել իրենց արարքի կործանիչ ուժը...
Երևի մի օր այս որոշումը պետք է կայացվեր, բայց եսիմ էհ... Արդա՞ր ա որ...