Հիշու՞մ եք, որ այսօրվա իշխանավորները՝ Նիկոլ Փաշինյանն իր հետ Գյումրիից Երևան քայլածներով և Ջորջ Սորոսի գրասենյակի աշխատակիցները, քննադատում էին Հայաստանի մուտքը ԵԱՏՄ՝ հիմնական «փաստարկ» բերելով այն, որ «Հայաստանը չպետք է լինի կոռումպացվածների ակումբում»: Իսկ հիշու՞մ եք, որ սրանք ներկայանում էին՝ որպես «արևմտյան չկոռումպացված արժեքների դավանողներ», որ դեմ են հետսովետական բոլոր ինտեգրացիոն նախագծերին, որովհետև «հետխորհրդային ամեն ինչն է կոռումպացված»: Հիմա պարզվում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում մեր «չկոռումպացված հակառուս արևմտամետների» նշանակած ներկայացուցիչը Նիկոլի բառապաշարով ասած՝ մեղադրվում է լափելու և գռփելու մեջ:
Այսինքն՝ մեր «չկոռումպացված հակառուս արևմտամետներին» նորից Նիկոլի բառապաշարով ասած՝ միայն լափաման է պետք, որ իրենց «չկոռումպացված հակառուս արևմտամետությունը» դրսևորեն: Այն որ վաղուց արդեն հայտնի է սրանց գանձագող էությունը՝ պարգևավճարներ թռցնելուց մինչև «դաչաների» վերանորոգման փող ուտելը, Հայաստանում գիտեն բոլորը, բայց գոնե արտասահմաններում «ռեսպուբլիկան չխայտառակեն», իրոք ամոթ է: Ի դեպ, ԵԱՏՄ-ում այս կոռուպցիոն սկանդալը միայն ձնծաղիկն է: Դուք դեռ չգիտեք, թե շատ շուտով ինչեր է պարզվելու ԵԱՏՄ-ում Նիկոլ Փաշինյանի նշանակած մեկ այլ պաշտոնյայի՝ Քամալյան Արտակի «գործունեության» մասին: «Վորոնեժ-գեյթը» փոքրիկ չարաճճիություն է թվալու: