Վթարի ականատեսը, որի հետեւանքով մահացել է երաժիշտ Վիկտոր Ցոյը, НТВ հեռուստաալիքի հետ զրույցում նոր մանրամասներ է բացահայտել:
Կնոջ խոսքով՝ նա ապրում է այն վայրից հարյուր մետր հեռավորության վրա, որտեղ վթարի է ենթարկվել արտիստը։ Նա պատմել է, որ տեսել է, թե ինչպես է երաժիշտի մեքենան մեծ արագությամբ անցել իր տան կողքով, իսկ հետո կտրուկ թռել է հանդիպակաց գոտի եւ բախվել ավտոբուսին: Կինն ընդգծել է, որ ուժեղ հարվածի պատճառով մեքենայի շարժիչը հասել է ծառի մոտ։
Հեռուստաընկերության զրուցակիցը պատմել է, որ շտապ օգնություն եւ իրավապահ մարմինների աշխատակիցներին է կանչել։ Նա նաեւ հավելել է, որ օգնել է Ցոյի մարմինը մեքենայից դուրս բերել։
Վթարից մեկ օր անց կինը տեղի քննիչներից իմացել է, որ երաժշտի արյան մեջ, իբր, 1,2 պրոմիլ ալկոհոլ է հայտնաբերվել: Սակայն հետո այդ տեղեկությունը որոշվել է հանել փաստաթղթերից, պնդում է կինը։
Վիկտոր Ցոյը զոհվել է 28 տարեկանում 1990 թվականի օգոստոսի 15-ին, այն բանից հետո, երբ նրա «Մոսկվիչը» դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ Սլոկա-Թալսի մայրուղու վրա բախվել «Իկարուս» ավտոբուսին: Ավտոբուսի վարորդն անմեղ է ճանաչվել։