Մեծարգո պարետ Tigran Avinyan սա նորմալ ա՞, երբ պարտադրում եք սրբորեն պահպանել Ձեր կողմից սահմանված կանոնները, բայց Ձերոնք ականջալուր չեն լինում։ Ձեր որոշումների մեջ կա՞ տենց կետ, որով թույլատրել եք քաղաքացիներին նկարվելուց դիմակ չկրել, թե՞ Ձերոնցականներին ամեն ինչ կարելի է։ Որքանո՞վ է բարոյական, երբ քաղաքացիներին դիմակ չկրելու համար` պարկեցնել եք տալիս ասֆալտին, նույնիսկ հեռուստաընկերություններ ներխուժելու հրահանգներ եք իջեցնում, իսկ Ձերոնք հրապարակային ինչ ուզում են` անում են։ Սա նորմալ ա՞, երբ երկրում արդեն 700-ից ավել մարդ է մահացել, որը հավասար է որոշ գյուղերի բնակչության թվին, իսկ Ձերոնք կարծես թքած ունեն Ձեր որոշումների ու տեղի ունեցողի վրա։ Բա մեզանից ի՞նչ եք ուզում, եթե անգամ Ձեր ընկերները չեն պահպանում Ձեր կողմից սահմանված հակահամաճարակային կանոնները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել