Հորդանանը խստացնում է արտերկրից ժամանած քաղաքացիների ինքնամեկուսացման պայմանները. Սահմանված օրենքով, արտերկրից ժամանած քաղաքացիները ինքնամեկուսացվում են երկշաբաթյա ժամկետով` հյուրանոցներում, որոնք գլխավորապես գտնվում են Մեռյալ ծովի ափամերձ շրջանում. Ժամկետը լրանալուց հետո նախատեսված է ևս երկշաբաթյա ինքնամեկուսացում` արդեն իրենց հիմնական բնակության վայրերում. Այժմ իշխանությունները սկսել են խստացնել ինքնամեկուսացվածների պայմանները. Վերահսկման արդյունավետության բարձրացման նպատակով վերջին երկշաբաթյա ինքնամեկուսացման ընթացքում քաղաքացիներին կցվում են անհատական էլեկտրոնային ապարանջաններ. Ըստ երևույթին, արտերկրից ժամանած քաղաքացիները վերջին շրջանում սկսել էին գաղտնի կերպով հաճախակի լքել իրենց բնակության վայրը.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: