Ձեզ մի քիչ թարմ ինֆորմացիա տամ ու շարունակեմ աշխատել։
Առավոտյան տեղեկացրել էի, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բուլկին ու իր ենթակայության տակ գտնվող մանր-մունր օրինախախտները բուժաշխատողներին պարտադրում են ստորագրել անհայտ ծագման պայմանագրեր, իսկ մինչ այդ «նոր» պայմանագիրը ստորագրելը պարտադրում են ստորագրել աշխատանքից ազատման դիմում:
Այնպես ստացվեց, որ ոչ բոլոր բուժաշխատողներն էին վախից ստորագրել, և կան անհատներ, ովքեր ընդդիմացել են, փաստաբան են վարձել և լրատվականներին են հայտնել այդ մասին։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բուլկին և իր մանր-մունր իրավախախտները, իմանալով այդ մասին, «задний» են միացրել և փոխել են հռետորաբանությունը․ «Եթե չստորագրես, վաղվանից գործի չգաս»-ից դարձրել են «Եթե չեք ուզում, կարող եք չստորագրել... Մենք հո ձեզ չե՞նք ստիպում»։
Իհարկե, սա ժամանակավոր մարտավարություն է բուլկու կողմից, որովհետև նրանք մտածելու են ոչ յուրային և ոչ ստրկամիտ բուժաշխատողից ազատվելու այլ միջոց, բայց, դե, սա մոտիվացիա է բոլոր բուժաշխատողների համար, որ նրանք ցանկության դեպքում կարող են փոխել իրենց ճակատագիրը և չդառնան հանցագործների զոհ։